Վլադիմիր Պուտինը առաջարկել է ՌԴ ԿԲ նախագահին վերանշանակել իր պաշտոնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությունը՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում նշանակելու համար, հայտնում է Դումայի Telegram ալիքը։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանձնարարել է Դումայի պրոֆիլային հանձնաժողովին Նաբիուլինայի վերանշանակման հարցը բերել պալատի խորհրդի նիստին, որը տեղի կունենա մարտի 21-ին։

Նշենք, որ Նաբիուլինան  այս պաշտոնը զբաղեցնում է 2013 թվականի հունիսի 24-ից։ Էլվիրա Սախիպզադովնան երկրի կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում առաջին կինն էր՝ Մեծ Ութնյակի կազմում։

Էլվիրա Նաբիուլինան նախընտրում է խուսափել քաղաքական հայտարարություններից: Սակայն հայտնի է, որ լինելով լիբերալ շուկայական մոտեցումների կողմնակից՝ ողբերգություն է համարում Խորհրդային Միության փլուզումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել