Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերահաստատում եմ Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու մասին առավոտյան հրապարակումը:
Ներկայացված է գրության փաստաթղթի՝ հրապարակման ենթակա հատվածները»,- գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատական Դեպարտամենտը անդրադարձել էր Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմանը և հայտարարել, որ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել:
