Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տեղադրել է հետևյալը. որ «… քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել» մինչդեռ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները Դատական դեպարտամենտ չեն վերադարձվել»,- նշված է հայտարարության մեջ:
Ներկայացնում ենք գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառումը ամբողջությամբ: