Ռուսական զորքերը Կիևի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա են. Դենիս Ավտոնոմով

Ռուսական զորքերը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնից 20 կմ հեռավորության վրա են՝ Դնեպր գետի ձախ կողմում, սակայն պարզ չէ, թե ինչպես են նրանք պատրաստվում գրոհել 3,5 մլն բնակչություն ունեցող քաղաքը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Նրանք մի քանի անգամ փորձել են շրջափակել քաղաքը: Որքան ես գիտեմ՝ պատերազմ վարելու ժամանակակից մեթոդները չեն տրամադրում 3,5 մլն բնակչությամբ, իսկ կուտակումով՝ 8-10 մլն բնակչություն ունեցող քաղաքը գրավելու ալգորիթմներ: Բոլորի համար առեղծված է, թե ինչպես են նրանք պատրաստվում գրոհել Կիևը: Ի սկզբանե նրանք չէին նախատեսել գրոհել մեծ քաղաքները՝ Կիևը և շրջանային կենտրոնները», – այսպես նկարագրեց իրավիճակը ուկրաինացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել