Ռուսաստանի Դաշնությունը վերածվել է բացահայտ ահաբեկչի, որը պատանդ է վերցնում անմեղ մարդկանց, և նա չի ամաչում։
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է այսօր՝ մարտի 16-ին, ֆեյբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում։
«Անցած գիշեր Բուչանսկի քաղաքային խորհրդում զավթիչները պատանդ են վերցրել վեց մարդու։ Գերի են պահում ուկրաինացի փրկարարին, որը գերեվարվել է նախապես համաձայնեցված մարդասիրական միջանցքում։ Գերի են պահում մեր մի քանի քաղաքների քաղաքապետերին, ակտիվիստների, լրագրողի… Ռուսական պետությունը վերածվել է բացահայտ ահաբեկչի. և չի ամաչում»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատասխանատվություն է կրելու իր գործողությունների համար։ Աշխարհն արդեն սկսում է հասկանալ, որ առանց Ռուսաստանին որպես ահաբեկչական պետություն ճանաչելու, անհնար կլինի Ուկրաինայի նկատմամբ վերականգնել արդարությունը։ Անհնար է վերականգնել միջազգային կարգը։
——————
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։