Մենք չենք պատրաստվում զենքը վայր դնել՝ մինչև մեր հաղթանակը․ Ուկրաինայի նախագահը հերքում է

Ուկրաինացիները զենքերը վայր չեն դնի մինչև ռուս զավթիչների նկատմամբ հաղթանակը։

Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է այսօր՝ մարտի 16-ին, ֆեյբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում։

«Ինչ վերաբերում է վերջին մանկական սադրանքին, թե իբր ես առաջարկել եմ վայր դնել զենքերը․․․ ես զենքերը վայր դնել կարող եմ առաջարկել միայն Ռուսաստանի Դաշնության զինվորականներին և վերադառնալ տուն։ Իսկ մենք տանն ենք, պաշտպանում ենք մեր հողը, մեր երեխաներին, մեր ընտանիքներին։ Այնպես որ, մենք չենք պատրաստվում զենքը վայր դնել՝ մինչև մեր հաղթանակը»,- ​​ասել է Զելենսկին։

Ավելի վաղ Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը հայտնել էր, որ ռուս հաքերները կոտրել են «Ուկրաինա 24» հեռուստաալիքի նորությունների հոսքը և կեղծ «հայտարարություն» արածել նախագահ Զելենսկու կողմից՝ զենքը վայր դնելու անհրաժեշտության մասին։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել