Սպիտակ տունը պաշտոնապես հաստատել է հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա հնարավոր այցի մասին տեղեկությունը։ Այս մասն հայտնե է նախագահի մամուլի քարտուղար, փոխանցում է Европейская правда-ն:
«Նախագահ Ջո Բայդենը այս ամսվա վերջին կմեկնի Բրյուսել: Նա մարտի 24-ին կմասնակցի ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին, որը կքննարկի շարունակական զսպման և պաշտպանական ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի վրա Ռուսաստանի անհիմն և չարդարացված հարձակման, և վերահաստատելու՝ մեր ամուր հանձնառությունը պաշտպանելու՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներին»,- հայտնել է նա։
Բացի այդ, Բայդենը կմասնակցի Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին, որտեղ, մասնավորապես, կքննարկվեն Ռուսաստանի վրա հետագա տնտեսական ճնշումները, Ուկրաինային հումանիտար օգնությունը և պատերազմի հետ կապված այլ մարտահրավերներ։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Բայդենը ստորագրել է օրենք երկկողմանի ֆինանսավորման մասին, որը նախատեսում է 13,6 միլիարդ դոլարի ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային։
_______________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։