Զելենսկին Կիևում հանդիպել է Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Լեհաստանի վարչապետի և փոխվարչապետի, ինչպես նաև Չեխիայի և Սլովենիայի վարչապետների հետ։

«Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին, փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Սլովենիայի վարչապետ Յանեշ Յանսան: Ձեր այցը Կիև Ուկրաինայի համար այս դժվարին պահին աջակցության հզոր նշան է: Մենք իսկապես գնահատում ենք դա»,-նշել է Զելենսկին:

Հանդիպման հրապարակված տեսանյութում Զելենսկին հայտարարել է, որ ռուսները գնդակոծում են ողջ Ուկրաինան, այդ թվում՝ արևմտյան շրջանները։

Նա նաև ասել է, որ ռուսական կողմում կռվող զինվորներից ոմանք խոսում են մի «լեզվով, որը մենք չենք հասկանում»:

«Այսինքն՝ նրանք կա՛մ Սիրիայից են, կա՛մ այլ տեղից են բերված»,- ասել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել