Լվովի դատարանը հեռակա կալանավորել է ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովին, հայտնում է Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն։
Նրան մեղադրում են Ուկրաինայի պետական սահմանը փոխելու հրապարակային կոչերի համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ մարդկանց մահվան։
Հետաքննությունների պետական բյուրոյից հայտնել են, որ իրենք պատրաստել են փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ՝ Սոլովյովին միջազգային հետախուզում հայտարարելու համար։