Ուկրաինայի վրայով ոչ թռիչքային գոտու ստեղծումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։ El Periódico թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։
«Մենք անում ենք հնարավորը ռազմական տեսանկյունից՝ օգնելով ուկրաինացիներին դիմակայել ռազմական տեխնիկայով, զգուշանալով պատերազմը չտարածել այլ երկրների վրա և խուսափել առճակատումից, որը կարող է վերաճել միջուկային առճակատման»,-ասել է նա։
Նա նշել է, որ երբ ինչ-որ մեկն անթռիչք գոտի է խնդրում, դա ենթադրում է կարողություն և պատրաստակամություն՝ խոցելու այն ռուսական ինքնաթիռները, որոնք խախտում են նշված գոտու սահմանը։
«Դա կնշանակի հակամարտությունը ընդլայնել մինչև երրորդ համաշխարհային պատերազմ, և դա ակնհայտ է, որ մենք չենք ուզում դա անել։ Պատժամիջոցները չեն կարող դադարեցնել պատերազմը մեկ գիշերվա ընթացքում, սակայն դրանք կարող են թուլացնել ռուսական տնտեսությունը և թանկ արժենալ Ռուսաստանին։ Այն, ինչ տեղի կունենա Ռուսաստանի քաղաքական համակարգում, դա ռուսների գործն է։ Մենք պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի դեմ՝ նրա քաղաքական ռեժիմը փոխելու համար»-նշել է Բորելը:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։