Գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։
«Վերջին օրերին մենք անհեթեթ պնդումներ ենք լսել քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաների մասին»,- ասել է նա։
Սթոլթենբերգի խոսքով, Կրեմլը կեղծ պատրվակներ է հորինում՝ «արդարացնելու այն, ինչ չի կարելի արդարացնել»։