Մոտ 1300 զինվոր ենք կորցրել. Զելենսկի

Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ Ուկրաինան կորցրել է մոտ 1300 զինվոր։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է Украинская правда-ն։

«Մեր երկրում մոտ 1300 զինվորական է զոհվել, իսկ Ռուսաստանում՝ ավելի քան 12 հազար, ես ուրախ չեմ, որ նրանցից 12 հազարը մահացել է, սա աշխարհի իմ տեսլականը չէ»,-նշել է նախագահը։

Նախնական հաշվարկներով՝ Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանն արդեն կորցրել է 362 տանկ և ավելի քան 1200 զրահատեխնիկա։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել