Ուկրաինան Եվրոպայից պատժամիջոցների նոր փաթեթ է ակնկալում՝ Ռուսաստանի դեմ․ Ուկրաինայի նախագահ

Ուկրաինան Եվրոպայից պատժամիջոցների նոր փաթեթ է ակնկալում՝ Ռուսաստանի դեմ։

Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատերազմի 17-րդ օրը։

«Մենք շարունակում ենք աշխատել եվրոպացիների հետ` երկու ոլորտներում: Առաջինը Ուկրաինայի անդամակցությունն է Եվրամիությանը: Մենք աշխատում ենք Եվրահանձնաժողովի հետ՝ հնարավորինս արագ համակարգելու բոլոր ընթացակարգերը՝ ԵՄ մեր մուքտի համար: Երկրորդը կարևոր է՝ առաջնահերթությունը պատժամիջոցներն են: Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրոպայի կողմից պատժամիջոցների նոր փաթեթին, որպեսզի նրան տանենք դեպի խաղաղություն, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց տնտեսությունը պարզապես չի դիմանա այս պատերազմին», – ասել է Զելենսկին։

_______

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել