Մեր կողմից բանակցողները զեկուցել են ինձ, որ կան որոշակի դրական զարգացումներ. Պուտին

Ուկրաինայի հետ բանակցությունները դրական առաջընթաց են գրանցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները: Դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով: Մեր կողմից բանակցողները զեկուցել են ինձ, որ կան որոշակի դրական զարգացումներ: Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել