Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի և նրա հարևան պետությունների վրացական հյուպատոսությունները, Վրաստանի կառավարության ղեկավարությամբ ապահովել են Վրաստանի ավելի քան 200 քաղաքացիների վերադարձը հայրենիք։
Այս մասին հայտնում են Aliq.ge-ն:
Ընդհանուր հաշվով Վրաստանի 1500 քաղաքացի է վերադարձել երկիր, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ քաղաքացիների տարհանումը սկսվել է մարտի 12-ին, և ամեն օր Վրաստան է վերադառնում միջինում գրեթե 400 քաղաքացի։
Հիմնականում նրանց տարհանումը կազմակերպված ձևով իրականցվում է Ուկրաինայի Օդեսա քաղաքից, ինչպես նաև հարևան պետություններից՝ Ռումինիայից և Մոլդովայից։