Կուլեբան հայտնել է պատերազմն ավարտելու ՌԴ պայմանը

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասել է, որ Ռուսաստանը ծրագրում է շարունակել իր ագրեսիան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի կատարել իր պահանջները, որոնցից մեկը հանձնվելն է։

Այս մասին, ըստ UNIAN-ի թղթակցի, նա ասել է բանակցությունների արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նրանք կշարունակեն իրենց ագրեսիան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի բավարարել իրենց պահանջները: Եվ այդ պահանջներից մեկն էլ հանձնվելն է», ասել է Կուլեբան: Նախարարն ընդգծել է, որ նման տարբերակն անընդունելի է Ուկրաինայի համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել