Ուկրաինացի ազգայնականները սադրանք են նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ին։
«Մարտի լույս 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչև գյուղ են հասցրել մոտ 80 տոննա ամոնիակ: Զոլոչևից հեռացած բնակիչների խոսքով՝ ազգայնականները նրանց սովորեցնում են ճիշտ վարվել քիմիական հարձակման ժամանակ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ։
Ինչպես ընդգծել է գեներալը, դա վկայում է սադրանքի նախապատրաստման մասին, որպեսզի հետո Ռուսաստանին մեղադրեն քիմիական զենք կիրառելու մեջ։