Փետրվարի 24-ից Ուկրաինայում 1424 խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել

Ուկրաինայում փետրվարի 24-ից ի վեր առնվազն 1424 խաղաղ բնակիչ է զոհվել և վիրավորվել։ Այս մասին չորեքշաբթի Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 8-ը Ուկրաինայում գրանցել է 516 զոհ և 908 վիրավոր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել