Պեսկովն ասել է, որ ԱՄՆ-ը դե ֆակտո տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ն իրականում տնտեսական պատերազմ է վարում Ռուսաստանի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, որ Վաշինգտոնի տեսանկյունից ճգնաժամի ելքը Ուկրաինայում «Պուտինի ռազմավարական պարտությունն է»։

«ԱՄՆ-ն, իհարկե, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին, և իրենք են այդ պատերազմը վարում, այո, դե ֆակտո այդպես է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը ներգրավել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշման մեջ, Պեսկովն ասել է, որ նրանք պետք է «անեն այն, ինչը լավագույնս համապատասխանում է ռուսների շահերին»։

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը չի հստակեցրել, թե ինչ ոլորտներում Ռուսաստանը կարող է պատասխան պատժամիջոցներ կիրառել։

«Ձեր հարցը կթողնեմ անպատասխան։ Ոչ, առայժմ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել