Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի միջուկային օբյեկտները

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝ զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար, դրա վտանգն իսկապես կա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժյեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։

Այդ քայլն արվել է բացառապես ուկրաինական ազգայնական և այլ ահաբեկչական խմբավորումներին կանխելու համար։ Օտարերկրյա վարձկաններն օգտագործում են այս երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար, և այդ ռիսկերն իսկապես կան»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել