Ռուսաստանը արագորեն կորցնում է իր ռազմական տեխնիկան Ուկրաինայում. CNN

Ռուսներն արդեն կորցրել են ռազմական տեխնիկայի 8-ից 10 տոկոսը, որը կազմվել էր Ուկրաինա ներխուժման համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով հետախուզական տվյալներին։

Ըստ ԱՄՆ-ի գնահատականների՝ այս սարքավորումն այժմ ոչնչացված կամ վնասված է։

Խոսքը տանկերի, ինքնաթիռների, հրետանու և այլ ռազմական տեխնիկայի մասին է։ Անցյալ շաբաթ ամերիկյան հետախուզությունը հայտնել էր Ուկրաինայում ռուսական տեխնիկայի 3-5 տոկոսի կորուստների մասին։

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը ավելի քան 625 հրթիռ է արձակել Ուկրաինայում և տեղակայել իր պատրաստված մարտական ​​գրեթե ողջ հզորությունը։

Մարտի 7-ի առավոտվա դրությամբ հայտնի էր, որ Պենտագոնի գնահատականներով՝ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի սկզբից ի վեր 600 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Բացի այդ, ռուսական կողմը օգտագործել է սահմաններին կուտակված հզորության 95%-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել