Visa-ն և Mastercard-ը կարգելափակեն բոլոր ռուսաստանցիների քարտերը և կդադարեցնեն աշխատանքը Ռուսաստանում

Համաշխարհային Visa և Mastercard վճարային համակարգերը հայտարարել են ռուսական բոլոր բանկերի հետ համագործակցության ամբողջական դադարեցման մասին։ Այս մասին ասվում է այդ ֆինանսական հաստատությունների հայտարարություններում, փոխանցում է Европейска правда-ն։

«Մեզ համար այս որոշումը հեշտ չտրվեց, բայց աշխարհն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ականատես է լինում ցնցող և ավերիչ իրադարձությունների՝ կապված Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ», – ասվում է MasterCard-ի հայտարարության մեջ:

Համաշխարհային երկու հսկաների գործողությունները, որոնք տիրապետում են գլոբալ վճարումների առյուծի բաժինը և մինչ այժմ վիրտուալ մենաշնորհն էին ռուսական շուկայում, համաձայնեցված էին. նրանց հայտարարությունները հայտնվեցին 16 րոպե տարբերությամբ, իսկ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները նման են։

Վճարային համակարգերը պարտավորվել են դադարեցնել Ռուսաստանի հետ կապված բոլոր գործարքները։ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերն այլևս չեն սպասարկվելու աշխարհի ոչ մի կետում։ Visa-ն հավելել է, որ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերն այլևս չեն սպասարկվելու Ռուսաստանում։

Հատկանշական է, որ ցանցերից ոչ մեկը չի նշել ծառայությունների դադարեցման ստույգ ժամկետ, սակայն խոսքը գնում է այդ սահմանափակումների «շատ արագ» իրականացման մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել