Ռուսական S7 Airlines ավիաընկերությունը չեղարկել է միջազգային բոլոր չվերթները

Ռուսական S7 Airlines ավիաընկերությունը հայտարարել է միջազգային չվերթների չեղարկման մասին։

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Ցավոք, մարտի 5-ից S7 Airlines-ը ստիպված է եղել չեղարկել բոլոր չվերթները միջազգային ուղղություններով: Չեղարկված թռիչքների ուղեւորները ծանուցումներ են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում։ Նրանք զբոսաշրջիկներին օգնում են գործընկեր ավիաընկերությունների թռիչքներով տուն վերադառնալ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել