Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ Ուկրաինայում ազգայնականները պատրաստվում էին Ռուսաստանի դեմ ագրեսիայի, և որ ռուսական գործողությունը, որը սկսվել է, օգնեց փրկել առնվազն հարյուրհազարավոր կյանքեր։ Այս մասին գում է ТАСС-ը, հղում տալով Չեչնիայի նախագահի Telegram ալիքին:
«Իհարկե, այժմ ոչ ոք չի կասկածում, որ Ուկրաինայում ազգայնականները իսկապես պատրաստվում էին ագրեսիայի Ռուսաստանի դեմ: Մենք առաջ անցանք նրանցից, և դա փրկեց հարյուր հազարավոր, իսկ գուցե միլիոնավոր կյանքեր»,-գրել է Կադիրովը:
Նա կարծում է, որ Կիևի հետ բանակցությունների ընթացքում չի կարելի զիջումների գնալ։
«Մենք ամբողջ ուժն ունենք ավարտին հասցնելու այն, ինչ սկսել ենք, եթե անհրաժեշտ լինի, ապա ամբողջ Ռուսաստանն այսօր կամավոր է: Ես միշտ հայտարարել եմ, որ Վլադիմիր Պուտինը հեռատես ստրատեգ է և մենք անհամբեր սպասում ենք նրա հաջորդ հրամանին»,- հավելել է նա:
________
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։