Առաջին փուլով Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ

Առաջին փուլով Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ:

ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է 69 պատգամավոր` 69 կողմ, 0 դեմ ձայների համամասնությամբ։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

«Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլով, ապա անցկացվում է ընտրության 2-րդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները»,-ասաց ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

Հավելենք, որ նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել