Զելենսկին` Պուտինին. «Դու սպանեցիր 16 երեխայի»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ստում է, երբ ասում է, որ կրակում է միայն ռազմական ենթակառուցվածքների վրա։ 16 երեխայի մահը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքի գործն է, նշել է նա Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։

«Մենք ցանկություն ունենք, որ մեր երեխաները ապրեն, ինձ թվում է, որ սա ազնիվ է։ Երեկ 16 երեխա է սպանվել, և նորից նախագահ Պուտինը կասի, որ սա ինչ-որ հատուկ գործողություն է, և մենք հարվածում ենք ռազմական ենթակառուցվածքին։

Որտե՞ղ են մեր երեխաները: Ի՞նչ ռազմական գործարաններում են աշխատում, ի՞նչ հրթիռներ են օգտագործում, գուցե տանկերով են նստում։ Դուք տասնվեց երեխա եք սպանել»:

Բացի այդ, նախագահը խոսել է Խարկովի կենտրոնի գնդակոծման մասին։

«Այս առավոտը ողբերգական էր բոլորիս համար, երկու թևավոր հրթիռ Խարկովում։ Քաղաքը, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի մոտ, այնտեղ միշտ շատ ռուսներ են եղել։ Պատկերացրեք՝ առավոտյան երկու թևավոր հրթիռ Ազատության հրապարակում։ Տասնյակ զոհեր։ Դա է ազատության գինը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել