Ոչ ոք չի ների, ոչ ոք չի մոռանա․ Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը վերածվել է ահաբեկչական պետության՝ Խարկովի Ազատության հրապարակի վրա հրթիռային հարձակումից հետո։

«Խարկով, թևավոր հրթիռային հարված, Եվրոպայի ամենամեծ հրապարակում, Ազատության հրապարակում, տասնյակ զոհեր։ Սա Ուկրաինայի ժողովրդի առավոտն է։

Խարկովի կենտրոնական հրապարակի վրա հրթիռ արձակելը անկեղծ, անթաքույց սարսափ է։ Սրանից հետո Ռուսաստանը ահաբեկչական պետություն է։ Ոչ ոք չի ների, ոչ ոք չի մոռանա»,-նշել է նա իր տեսաուղերձում։

Վլադիմիր Զելենսկին Նիկոլայ Ժերնովին նշանակել է Կիևի պաշտպանության ռազմական վարչակազմի ղեկավար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել