Ռուսական Սբերբանկը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում

Մեծ Բրիտանիան իր պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Սբերբանկը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսական Սբերբանկը ներառվել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում, որը թարմացվել է երեքշաբթի առավոտյան։ Ինչպես նշված է փաստաթղթում, պատժամիջոցներ են կիրառվել Սբերբանկի թղթակցային հաշիվների նկատմամբ, արգելվում է նաև ֆունտ ստեռլինգով քլիրինգային գործառնությունները։

«Սբերբանկ» ՓԲԸ-ն մասնակցում է Ռուսաստանի կառավարությունից արտոնությունների ձեռքբերմանը կամ աջակցում է դրան»,- ասվում է որոշման հիմնավորման մասում։

Այն նաև ընդգծում է, որ Սբերբանկը, լինելով Ռուսաստանի Դաշնության խոշորագույն բանկը ակտիվների առումով բացառիկ կարևոր խաղացող է Ռուսաստանի ֆինանսական ծառայությունների ոլորտում, որը ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի կառավարության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել