Պուտինը հրամանագիր է ստորագրել պատժամիջոցների դեմ պայքարի հատուկ միջոցների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին հրամանագիրը՝ կապված ԱՄՆ-ի և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ»։

Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Այն նախատեսում է հետևյալ միջոցառումները.

  • Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են վաճառել այս տարվա հունվարի 1-ից արտերկրից ստացված արտարժութային փոխանցումների 80 տոկոսը։ Կանոնը վերաբերում է նաև արդեն կուտակված միջոցներին՝ դրանք պետք է վաճառվեն երեք օրվա ընթացքում։ Կենտրոնական բանկը կվերահսկի այս գործընթացը.
  • Արգելվում են ռեզիդենտների կողմից վարկային պայմանագրերով ոչ ռեզիդենտների օգտին արտարժույթի տրամադրման հետ կապված արտարժութային գործառնությունները.
  • ռեզիդենտներն այլևս չեն կարողանա արտարժույթ փոխանցել արտերկրում բացված բանկերում և կազմակերպություններում իրենց հաշիվներին, ինչպես նաև գումարներ փոխանցել առանց բանկային հաշիվ բացելու՝ օգտագործելով օտարերկրյա վճարային ծառայություններ մատուցողների կողմից տրամադրված էլեկտրոնային վճարային միջոցները:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել