Ռուսաստանը փակում է երկինքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և ևս 23 երկրների համար

Ռուսաստանը փակել է օդային տարածքը 36 երկրի համար՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։ Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։ Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ օդային հաղորդակցությունն արդեն փակվել է, թարմացված ցանկում ներառվել են ևս 27 երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան։

«Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ի պատասխան եվրոպական պետությունների՝ ռուսական ավիափոխադրողների և (կամ) Ռուսաստանում գրանցված քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքին, սահմանվել է թռիչքների իրականացման սահմանափակում 36 երկրների ավիափոխադրողների համար։ Այս երկրներից թռիչքներ կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության համաձայն:

Ցանկում ընդգրկված են նաև Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Հունգարիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեդիան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել