Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ մտածել Ռուսաստանից հեռանալու մասին, քանի դեռ առկա են հեռանալու կոմերցիոն տարբերակները: Այս մասին ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ավելի շատ ավիաընկերություններ են չեղարկում թռիչքները դեպի Ռուսաստան, շատ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար: ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն անմիջապես Ռուսաստանից հեռանալու մասին՝ ներկայումս առկա կոմերցիոն տարբերակների միջոցով», – ասվում է տեքստում:
Դեսպանատունը հիշեցրել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան։
Հիշեցնենք, փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։
Ի պատասխան Մոսկվայի որոշման՝ Մեծ Բրիտանիան առաջինն է փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար (փետրվարի 25-ի գիշերը)։ Ավելի ուշ նմանատիպ որոշումը են հաստատել ԵՄ 27 երկրների արտգործնախարարները։