Ռուսաստանը սպառնում է հարվածել արևմուտքից Ուկրաինա զենք տեղափոխող տրանսպորտային միջոցներին

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի՝ պետական ​​ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը սպառնացել է հարվածներ հասցնել այն տրանսպորտային միջոցներին, որոնք Ուկրաինայի տարածք կտեղափոխեն արևմտյան զենք։ Ukrinform-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Rambler-ը։

Նրա խոսքով՝ հենց որ ռազմական բեռներով մեքենան մտնի Ուկրաինայի տարածք, որտեղ Ռուսաստանը «ապառազմականացում է իրականացնում», այն «կարող է դիպուկ հարվածների թիրախ դառնալ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել