ԵՄ-ն Ուկրաինայից ավելի քան 7 միլիոն փախստականի է սպասում

Ուկրաինայից փախստականների թիվը կարող է հասնել ավելի քան 7 միլիոնի։ Այս մասին կիրակի օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Ներկայումս ակնկալվում է, որ տեղահանված ուկրաինացիների թիվը կկազմի ավելի քան 7 միլիոն մարդ»,- ասել է նա։

Եվրահանձնակատարը հավելել է, որ եթե ստեղծված իրավիճակը շարունակվի, ապա իրենք հրատապ հումանիտար աջակցության կարիք կունենան։ Նա պարզաբանել է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) արդեն ներգրավել է զգալի միջոցներ փախստականներին օգնելու համար․ «Հանձնաժողովն արդեն մոբիլիզացրել է 90 միլիոն եվրո՝ մարդասիրական օգնության համար»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել