Զելենսկին՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների սպասվող հանդիպման մասին․ «Թող փորձեն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր վերջում ուղերձի ժամանակ հայտարարել է, որ ինքը խորապես չի հավատում Բելառուսում Ռուսաստանի հետ հանդիպման արդյունքին, բայց «թող փորձեն», սա «թեև փոքր, բայց շանս է»։

«Հեռախոսազրույց եմ ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ. Մենք նրա հետ չէինք խոսում 2 տարի, իսկ այսօր երկար խոսեցինք։ Ես նրան մանրամասն բացատրեցի մեր բախման անհնարինությունը։ Ես չեմ ցանկանում, որ Բելառուսից հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ թռչեն Ուկրաինա. Ես չեմ ցանկանում, որ Բելառուսից զորքեր գան Ուկրաինա. Եվ նա ինձ հավաստիացրեց, որ դա չի լինի։

Ես, ինչպես միշտ, անկեղծորեն կասեմ. ես իսկապես չեմ հավատում այս հանդիպման արդյունքին, բայց թող փորձեն։ Որպեսզի հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, չեմ փորձել դադարեցնել պատերազմը, երբ շանս կար, թեկուզ փոքր, բայց այնուամենայնիվ»,-նշել է նա։

Զելենսկին հաստատել է Ан-225 «Մրիյա» ինքնաթիռի մեկ օրինակի ոչնչացման մասին տեղեկությունը, որը կայանված է եղել Գոստոմելի օդանավակայանում։

«Երեկ, ցավոք, մենք կորցրինք «Մրիյան»։ Բայց հին «Մրիյան»։ Մենք կկառուցենք նոր երազանք։ Փա՛ռք Ուկրաինային»,-նշել է նա։

Այն համաշխարհային ավիացիայի պատմության մեջ գոյություն ունեցող ամենամեծ ինքնաթիռն էր։ Мрия ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է երազանք։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել