ԵՄ-ն ծրագրում է սառեցնել Պուտինի և Լավրովի ակտիվները

Եվրամիությունը պատրաստվում է սառեցնել ագրեսոր պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի և նրա արտգործնախարար Սերգեյ Լավրովի ակտիվները, հայտնում է ЕВРОПЕЙСКАЯ ПРАВДА-ն։

Եվրամիության արտաքին գործերի նախարարները ծրագրում են այսօր հաստատել պատժամիջոցների փաթեթը: Փաթեթը կներառի նաև ռուսական բանկերի և ռուսական արդյունաբերության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ խորհրդատվություն, նշում են աղբյուրները։

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն որոշել է չարգելել Պուտինի և Լավրովի մուտքը` դրանով իսկ հաստատելով իր պատրաստակամությունը թողնել բաց խորհրդանշական դիվանագիտական ​​հնարավորությունները։

Հինգշաբթի ուշ երեկոյան այդ հարցը քննարկել են ԵՄ առաջնորդները, և նրանցից շատերը կողմ են արտահայտվել այդ գաղափարին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել