Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։
«Ուշադրություն, օդային հարձակման ահազանգ.
Կարևոր է, լսեք ազդանշանը։ Միացրեք լրատվամիջոցները և հետևեք հրահանգներին»,-նշել է նա:
Սադովին նշել է, որ ազդանշանի ձայնը միշտ նշանակում է, որ տեղեկատվական ալիքներից մեկը պետք է անհապաղ միացնել և լսել հրահանգները։ Այս դեպքում ազդանշանային ազդանշանների քանակը և դրանց տևողությունը նշանակություն չունի:
«Պետք է մնալ կացարանում մինչև այն պահը, երբ պաշտոնական ալիքները կհայտնեն, որ վտանգն անցել է, միայն դրանից հետո կարող եք դուրս գալ կացարանից»,- գրել է քաղաքապետը։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։