Զելենսկին հայտարարել է Ֆինլանդիայից 50 մլն դոլարի օգնության մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ երկիրը 50 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային պատերազմի հետ կապված։

Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։

«Ես քննարկեցի Սաուլի Նիինիստոյի հետ ագրեսորին հակազդելու հարցը։ Խոսեցի մեր պաշտպանության և Կիևի նենգ ռմբակոծության մասին: Ես շնորհակալ եմ Ֆինլանդիայից 50 միլիոն դոլար օգնություն հատկացնելու համար: Սա արդյունավետ ներդրում է հակապատերազմական կոալիցիայի ջանքերում: Անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցներն ու պաշտպանական օգնությունն Ուկրաինային»,- ասել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել