Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Պուտինն իր առաջ նպատակ է դնում գրավել ամբողջ Ուկրաինան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Պուտինը նպատակ է հետապնդում գրավել Ուկրաինայի ողջ տարածքը, սակայն պատերազմի առաջին օրը նա չի հասել իր հիմնական նպատակներին։ Sky News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։

Նա լրատվամիջոցներին ասել է, որ բրիտանական տվյալներով՝ ՌԴ նախագահի նպատակն է գրավել Ուկրաինայի ողջ տարածքը, սակայն Ռուսաստանն արդեն հետ է մնում ակնկալվող առաջընթացի ժամանակացույցից։

«Մեր գնահատմամբ՝ այսօր առավոտվա դրությամբ Ռուսաստանը չի հասել իր հիմնական նպատակներից ոչ մեկին, նրանք հետ են մնում սպասվող տեմպերից և կորցրել են ավելի քան 450 զինծառայող»,- ասել է Ուոլեսը։

Կարևոր ձախողումների թվում նա նշեց էլիտար հատուկ ջոկատայինների ներգրավմամբ ռազմավարական կարևոր օդանավակայանը գրավելու փորձը, որը ուկրաինացի զինվորականները վերջնականապես վերագրավեցին (խոսքն ակնհայտորեն Գոստոմելի մասին է)։

«Հետևաբար, կարծում եմ, որ հակառակ Ռուսաստանի հեռատես պնդումներին և նախագահ Պուտինի այն տեսլականին, որ ինքը «կազատագրի» ուկրաինացիներին, և նրանք կաջակցեն հարձակմանը, նա այս հարցում լիովին սխալ հաշվարկ է արել։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել