Վլադիմիր Զելենսկին դիմել է «Բուխարեստյան իննյակի» երկրներին ու կոչ արել օգնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «Բուխարեստյան իննյակի» երկրներին օգնել Ուկրաինային և ստիպել Ռուսաստանին բանակցությունների սեղան վերադառնալ, գրել է նա Twitter-ում։

«Մենք պաշտպանում ենք մեր ազատությունն ու հողը: Բայց մեզ անհրաժեշտ է արդյունավետ միջազգային օգնություն: Ես դա քննարկեցի Անջեյ Դուդայի (խմբ․-Լեհաստանի նախագահ) հետ: Ես դիմեցի «Բուխարեստյան իննյակին» պաշտպանական օգնության, պատժամիջոցների, ագրեսորի վրա ճնշումների համար:

Մենք միասին պետք է Ռուսաստանին բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Մեզ պետք է հակապատերազմական կոալիցիա»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքում է լուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել