Կիևի մերձակայքում կամուրջներ են պայթեցրել՝ թշնամուն կանգնեցնելու համար․ Украинская правда

Կիևի հյուսիս-արևմտյան ուղղությամբ հակառակորդի զորքերի անցումը կասեցնելու համար պայթեցվել են երեք կամուրջներ, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր շտաբից, փոխանցում է Украинская правда-ն։

Մասնավորապես, նրանք պայթեցրել են կամուրջը Նովոիրպենսկայա մայրուղու վրա, Գոստոմելում գտնվող կամուրջը Վարշավսկայա մայրուղու երկայնքով, Դեմիդովում՝ Իրպինի վրայով անցնող կամուրջը։

Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային ուժերը զգուշացնում են, որ հնարավոր է հակառակորդի մուտքը Վորզելի հարակից բնակավայրեր։

Ըստ Украинская правда-ի աղբյուրների՝ ռուսական զորքերն արդեն անցել են Դայմերին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին․ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ»։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Ամեն ինչ սկսվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքը հրթիռակոծությունից։ Խարկովում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգն է գործի դրվում։ Հրթիռակոծվում են օդանավակայանները։ Հրթիռներով հարվածում են Կիևի շրջանին։ Ռուսական զորքերը անցնում են Ուկրաինայի ցամաքային սահմանը։ Տանկերը մտնում են Խարկով։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դիմում է քաղաքացիներին, իսկ ռուսներին դիմում են զինվորականները։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցնում։ Ռուսաստանը դադարեցնում է 14 օդանավակայանների աշխատանքը։ Զելենսկին խնդրում է բոլորին հանգստություն պահպանել։ Կիևում միանում է օդային տագնապի ազդանշանը։ CNN-ը ցուցադրում է ռուսական տանկերը, որոնք հատում են Ուկրաինայի սահմանը՝ Բելառուսի կողմից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել