Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի որոշումը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանմանը և անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը՝ կոչ անելով հարգել միջազգային իրավունքը։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն՝ իր տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ոչ միայն հակասում է Մինսկի համաձայնագրերի, այլև Ուկրաինայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումն ու ժխտում այն»,-հայտարարում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման Թուրքիայի հանձնառությունը և կոչ է արել բոլոր կողմերին առաջնորդվել ողջախոհությամբ և հարգել միջազգային իրավունքը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հայտարարել է այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին։

Պուտինը Կիևին է մեղադրել իրավիճակը սրելու մեջ՝ ասելով, որ Ռուսաստանն արել է ամեն ինչ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր հերթին հայտարարել է․ «Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի միակողմանի դուրս գալ Մինսկի համաձայնագրերից և անտեսել Նորմանդական շրջանակներում ընդունված որոշումները։ Սա խարխլում է խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը և ոչնչացնում գոյություն ունեցող բանակցային ձևաչափերը:

Այսօրվա և վաղվա հնարավոր որոշումներով Ռուսաստանը օրինականացնելու է իր զորքերը, որոնք փաստացի գտնվում են Դոնբասի օկուպացված տարածքներում 2014 թվականից։ Ութ տարի պատերազմին աջակցող երկիրը չի կարող խաղաղություն պահպանել, ինչպես ինքն է պնդում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել