Բժիշկը հայտնել է COVID-19-ի հազվադեպ, բայց վտանգավոր հետևանքների մասին

COVID-19-ից ապաքինվող հիվանդների մոտ կարող զարկերակային ճնշման բարձրացում նկատվել։ Այս մասին ասել է բժշկական գիտությունների իմունոլոգ թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արյունատար անոթների, սրտի և ուղեղի ախտահարումը յուրաքանչյուր մակարդակում կարող է արտահայտվել արյան ճնշման բարձրացման տեսքով», – բացատրել է բժիշկը: Նա նշել է, որ ի տարբերություն գլխացավի, այս ախտանիշը շատ ավելի քիչ տարածված է և կարող է որակվել որպես հետքովիդյան նշան այն բանից հետո, երբ բացառվել են այլ գործոններ, ինչպիսին է շաքարախտը:

«Պետք է նայենք, թե արդյոք արյան մակարդման խախտում կա: Անհրաժեշտ է բացառել այլ հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, ինչպես նաև նախկին հիվանդությունները»,- ամփոփել է Կրյուչկովը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել