Շաբաթ օրը Լուգանսկի ավելի քան 750 բնակիչ արդեն տարհանվել է Ռուսաստան։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
Տարհանվածների թվում առաջին հերթին կանայք և երեխաներ են, ինչպես նաև սոցիալական կազմակերպությունների և հիմնարկների հիվանդներ:
Իշխանությունները հայտնել են, որ արդեն 13 500 մարդ տարհանվել է Ռուսաստան։
Ուկրաինայի արևելքում շփման գծում իրավիճակը սրվել է փետրվարի 17-ին։ Շաբաթ օրը հանրապետություններում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։