Թբիլիսին դատապարտում է Ուկրաինայի հարցով պետդումայի որոշումը

Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստան կտրականապես անընդունելի է համարում Ուկրաինայի անբաժանելի տարածքների ճանաչման հարցով Ռուսաստանի նախագահին դիմելու մասին ՌԴ պետդումայի նախօրեի որոշումը։ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատանը կայացած Ուկրաինայի միասնության օրվա կապակցությամբ ընդունելությանն ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

«Մենք դատապարտում ենք այս քայլը և կարծում ենք, որ եթե նման որոշումը կյանքի կոչվի, դա կվատթարացնի առանց այն էլ բարդ իրավիճակը և կվտանգի միջազգային համաձայնագրերը, որոնք Ուկրաինան ստորագրել է միջազգային գործընկերների հետ»։

Ըստ արտգործնախարարի՝ ոչ ոք իրավունք չունի ինքնիշխան, անկախ երկրներին արգելել ընտրել իրենց անվտանգության դաշինքները և կասկածի տակ դնել այդ երկրների՝ եվրոպական և եվրատլանտյան ընտանիքի լիիրավ անդամներ լինելու ձգտումները։

Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է.

«Ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամագրվելու ձգտումներից, ինչը մեր երկրների ինքնիշխան ընտրությունն է։ Համոզված եմ, որ մենք պետք է միասին լինենք և ավելի մոտ լինենք այս փորձության ժամանակին, քանի որ այլ ելք չունենք։ Մենք դա կարող ենք չասել տեսախցիկների առաջ, բայց գիտենք, թե ինչ պետք է անենք միմյանց համար»։

Դոլգովի խոսքով, Վրաստանն ու Ուկրաինան պետք է միասնությամբ դիմադրեն ագրեսիային։ Նրա խոսքով, Վրաստանի ձայնը ձայն է, որը երբեք չի տատանվում և միշտ կանգնած է Ուկրաինայի կողքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել