Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը:

Նշենք, որ Սահակյանը 2021-ի օգոստոսից զբաղեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ նույն թվականի սեպտեմբերից մինչ օրս Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել