Ադրբեջանի ՊՆ 4 բարձրաստիճան սպաներ են ձերբակալվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս բարձրաստիճան աշխատակիցներ ձերբակալվել են ավելի քան 10 մլն մանաթ յուրացնելու կասկածանքով, նրանց մեղադրանք է առաջադրվել երկրի Քրեական օրենսգրքի 179.4-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի յուրացում)։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ ձերբակալվել է Ադրբեջանի ՊՆ ցամաքային զորքերի ֆինանսական բաժնի պետ Բայրամով Բայրամ Խալիլ օղլուն։

Նշվում է, որ զինծառայողները ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված գործողության ընթացքում, իսկ հասցված վնասի ընդհանուր գումարը գերազանցում է 10 մլն մանաթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել