Կիևը չի պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել Դոնբասը. Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները չեն պատրաստվում ռազմական ճանապարհով վերադարձնել Դոնբասի այն տարածքները, որոնք Կիևի կողմից չեն վերահսկվում։

«Ռուսաստանի Դաշնությունը հիմա ստում է, որ մենք իբր ռազմական ճանապարհով հետ ենք վերցնելու Դոնեցկի և Լուգանսկի շրջանները: Մենք դա չենք կարող անել, քանի որ պատասխանատու ենք այնտեղ գտնվող խաղաղ բնակչության համար: Եթե զորքերը հիմա անցնեն հարձակման պատկերացրեք, թե բնակիչներից քանիսը կարող է մահանալ: Մեզ համար մարդկային կյանքը ամենաբարձր արժեքն է։ Դոնեցկի և Լուգանսկի շրջանները, Ղրիմը կվերադառնան թե՞ ոչ ժամանակի հարց է…

Մենք ոչ մեկի վրա չենք հարձակվել Ուկրաինայի ամբողջ պատմության ընթացքում: Մեր զինվորականները՝ տղամարդիկ և կանայք, կպաշտպանեն մեր երկիրը: Մենք բավականաչափ ուժեր և միջոցներ ունենք»,- ասել է Դանիլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել