Փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 25 161 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 375 615-ն են:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 16 789 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 141 231։
Վարակից մահացել է ևս 51 մարդ, ընդհանուր՝ 15 351:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 34.66%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 29.26%, վերջին 7 օրվանը՝ 32.45%: