Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանը հայտնում է, որ Վերաքննչի քրեական դատարանը որոշում է կայացրել կրկին կալանավորել Մանվել Փարամազյանին։
Հիշեցնենք, որ Փարամազյանի խափանման միջոցը փոխվել էր դեկտեմբերի 17-ին, երբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բորիս Բախշիյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել փոխել համայնքապետի խափանման միջոց կալանքը 70 միլիոն դրամ գրավ սահմանելով։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով:
Փարամազյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: