Անհետացել է Ռուսաստանի արդարադատության նախկին փոխնախարար Վլադիմիր Յալունինը

Օդինցովոյում անհետացել է արդարադատության նախկին փոխնախարար Վլադիմիր Յալունինը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Օդինցովո քաղաքային թաղամասում՝ Ակսինինո գյուղում, անհետացել է արդարադատության նախկին փոխնախարար Վլադիմիր Յալունինը, որը «Կվադրոցիկլ» կոչվող փոխադրամիջոցով դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Հեռախոս չի ունեցել իր հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ Յալունինը ընկել է սառցակալած գետի մեջ։ Հայտնի էր, որ նա գնացել է եկեղեցու ուղղությամբ։ Փրկարարներին որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ի հետքեր, որոնք տանում են դեպի գետի սառույցի ճեղքումը։ «Եկեղեցու մոտ գտնվող Կոզինո գյուղի տարածքում հայտնաբերվել են «Կվադրոցիկլ»-ի հետքեր, որոնք տանում են դեպի Մոսկվա գետը: Այն վայրում, որտեղ հետքերը վերջանում են (ափից 10 մ հեռավորության վրա), ջրամբարի վրա նկատվում է մերկասառույց:

Նշենք, որ Վլադիմիր Յալունինը 2004 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի օգոստոսը եղել է արդարադատության փոխնախարար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել